USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Երևանում մեկնարկել է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների 1 մլն դոլարի առաջին ծրագիրը

13.02.2014, 13:48
Երևանում մեկնարկել նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների 1 մլն դոլարի առաջին ծրագիրը։  Հինգշաբթի տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցել է 29 ընկերություն և թիմ։
Երևանում մեկնարկել է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների 1 մլն դոլարի առաջին ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների 1 մլն դոլարի առաջին ծրագիրը։  Հինգշաբթի տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցել է 29 ընկերություն և թիմ։

«Մեզ է դիմել 29 թիմ։ Ֆինանսավորման մեջ սահմանափակում չկա, սակայն առաջին անգամ մենք, ամենայն հավանականությամբ, կընտրենք 3–5 թիմ», – «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ծրագրի իրականացմամբ զբաղվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Նա նաև նշեց, որ տարվա ընթացքում անցկացվելու է չորս նմանատիպ շնորհանդես, և այս փուլում ֆինանսավորում չստացած թիմերը կարող են ուղղումներ կատարել իրենց ծրագրերում և դրանք կրկին ներկայացնել 3 ամիս անց։

Հիմնադրամի տնօրենը նշեց, որ այս փաթեթում գերակշռող մասը (ծրագրերի մոտ 70 տոկոսը) ներկայացնում են բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտները։  

Ենգիբարյանն ավելացրեց, որ եթե տարվա ընթացքում ընտրվի 10–15 ծրագիր, ապա դա կարելի է բավականին լավ արդյունք համարել, քանի որ ընտրության չափանիշները շատ բարձր են։

«Սրանք պարզապես դրամաշնորհներ չեն, հարկավոր է ներկայացնել լուրջ, հաջող ծրագրեր, որոնց պետք է մի փոքր աջակցել, որպեսզի նրանք գնան վենչուրային ֆինանսավորման։ Ծրագրերը պետք է արագ զարգացող լինեն, որոնք 1–3 տարում շահույթ են բերում», – ասել է նա։

Ենգիբարյանը նաև նշել է, որ համաֆինանսավորվող դրամաշնորհներին ընդհանուր առմամբ հատկացվել է 1 մլն դոլար։ Մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում, որը նաև վենչուրային ֆինանսավորման նախագծերի իրականացում է նախատեսում։

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագիրն առաջին անգամ իրականացվում է Հայաստանում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և կառավարության կողմից ՀԲ–ի «Էլ–հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակներում։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 10 հազարից 50 հազար դոլար։ Դրամաշնորհները տրամադրվում են հայտատուի (նորաստեղծ ընկերություն, ՓՄՁ) կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 50 տոկոսի չափով։  

Ներկայացված ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է։–0–