Հայաստանի 12 տեխնոլոգիական թիմեր համաֆինանսավորման դրամաշնորհներ կստանան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Տասներկու տեխնոլոգիական նախագծեր Հայաստանից դարձել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նորարարական զարգացման համաֆինասավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներ, հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Դրամաշնորհների համար պայքարել են Հայաստանի 39 տեխնոլոգիական ընկերություններ և կազմակերպություններ։ Համաֆինասավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Մրցույթի առաջին փուլն անցկացվել է փետրվարի 13-14–ին Երևանում։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, մասնավորապես, ինժեներիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Իրենց աշխատանքները և գլոբալ նախագծերը ներկայացրել են Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնակիցներ։
Մրցույցում յոթ նախագծեր են` Wandelion, GGtaxi, My Day at home, Penny, Flaxton, Mobile Classroom, Ecotechnology, չորս թիմեր Գյումրուց` FamBox, BrickEvo, Movie Trip, EcoSnap, ինչպես նաև մեկ թիմ Վանաձորից` E-Voca Project։
Նորարարական զարգացման համաֆինասավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում նախագծերի իրագործման համար ֆինանսական միջոցները հաղթողները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, Գյումրու և Վանաձորի հաղթողները` 85–ական տոկոս։
Մրցույթի հաղթողները կստանան 10-50 հազար դոլարի դրամաշնորհ։ Գլոբալ նախագծերը կհամաֆինասավորվեն հավասար բաժնեմասերով կազմակերպությունների և հենց ընկերությունների կողմից։ Վանաձորում կամ Գյումրիում իրականացվող նախագծերը 85 տոկոսով կֆինանսավորեն կազմակերպիչները, իսկ 15 տոկոսով` հենց ընկերությունները։
Ներկայացված նախագծի առավելագույն տևողությունը մեկ տարի է։
Ներկայում ընդունվում են մրցույթի երրորդ փուլի մասնակցության հայտեր, հայտերի ընդունման վերջնաժամկետը` ապրիլի 17։
Ծրագիրն անցկացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Համաշխարհային բանկը։ -0-