USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգ է անցկացվել Հայաստանում Orange հիմնադրամի օժանդակությամբ

20.04.2015, 21:40
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգ է անցկացվել Հայաստանում Orange հիմնադրամի օժանդակությամբ, հայտնում է Orange Արմենիայի մամուլի ծառայությունը։
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգ է անցկացվել Հայաստանում Orange հիմնադրամի օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգ է անցկացվել Հայաստանում Orange հիմնադրամի օժանդակությամբ, հայտնում է Orange Արմենիայի մամուլի ծառայությունը։ Նախորդ շաբաթ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Orange Հիմնադրամի օժանդակությամբ համերգ է կայացել հայ և ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ։ Ականավոր դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հնչեցին հայ և ֆրանսիացի երաժիշտների ստեղծագործություններ։ Ելույթ ունեցավ նաև մանկական երգչախումբ, որն առաջին անգամ կատարեց Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին։ «Այս տարին մեծ կարևորություն ունի հայ ժողովրդի համար և լինելով հայ հասարակության անդամ՝ Orange-ը, մասնակցում և աջակցում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների: Այսօրվա խորհրդանշական համերգը, որը մայիսին կկայանա նաև Փարիզում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում, այդ միջոցառումներից է և միասնականության, հույսի ու վերածննդի խորհուրդ է կրում», - ասաց Orange հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: Orange հիմնադրամը և Orange Armenia ընկերությունը կաջակցեն նաև ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Orange հիմնադրամի հիմնական առաքելությունը հասարակության խոցելի շերտերին շփման համար հնարավորությունների ընձեռման միջոցով, ինչպես նաև գյուղական համայնքներին կայուն զարգացման նպատակով օժանդակելն է։ ՀԻմնադրամն օժանդակում է բարեգործական ծրագրերի իրականացումը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։ «Orange Armenia»–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) բջջային ցանցի և Ինտերնետի հասանելիություն։ -0-