Հայկական դպրոցներին կից ճարտարագիտական լաբորատորիաների թիվը մինչև տարեվերջ կհասնի 100–ի
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոտ 100 ճարտարագիտական լաբորիատորիաներ կգործեն հայկական դպրոցներին կից մինչև 2015 թվականի ավարտը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ըստ նրա, Միությունը բավականին ակտիվ է առաջ տանում երկրում ճարտարագիտական լաբորատորիաների և ռոբոտատեխնիկայի խմբակների ստեղծման հայեցակարգը։
«Ծրագրվում է, որ մինչև տարեվերջ կգործի ռոբոտոտեխնիկայի 60 խմբակ և 40 ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնց կազմում նույնպես ռոբոտատեխնիկա կա»,– ասաց Վարդանյանը։
Տարբեր կառույցների օժանդակությամբ UITE–ն արդեն մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում գործարկել է ռոբոտատեխնիկայի մոտ 80 խմբակ։
Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` այս ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու համար։ Միության մեջ ներառված են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող տասնյակ ընկերություններ։-0-