«ԱրմենՏելը» քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարք է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարքի գործարկման մասին։ Նոր քաղաքային կապի հեռախոսահամարները կարող են միացնել այն հաճախորդները, ովքեր ապրում են Երևան քաղաքի Նորք–Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Երևանի կենտրոնում ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը, մենք որոշեցինք գործարկել նոր համարների շարք։ Այն նկատելիորեն կընդլայնի մեր ընկերության տեխնիկական հնարավորությունները և հասանելի կդարձնի Beeline պարզ և մատչելի ծառայությունները ինչպես ինտերնետից օգտվող բազմաթիվ օգտատերերի, այնպես էլ Beeline քաղաքային հեռախոսակապի կորպորատիվ և մասնավոր հատվածի հաճախորդների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2013թ–ի վերջին «ԱրմենՏել» ընկերությունը նշեց Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակը։ Մայրաքաղաքում Beeline քաղաքային հեռախոսակապի բոլոր բաժանորդներն օգտվում են թվային կապից, իսկ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։
Ֆիքսված հեռախոսակապի միացման միանվագ վարձը կազմում է 2400 դրամ։ Ֆիքսված հեռախոսակապի միացման, միջազգային և միջքաղաքային կապի սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–