USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում 13–17 տարեկան դպրոցականների համար Web դիզայնի ամառային դպրոց կկազմակերպվի

16.05.2016, 19:33
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը  և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Վեբ դիզայնի ամառային դպրոցի ծրագիրը` 13-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով։
Երևանում 13–17 տարեկան դպրոցականների համար Web դիզայնի ամառային դպրոց կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը  և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Վեբ դիզայնի ամառային դպրոցի ծրագիրը` 13-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով, երկուշաբթի հաղորդեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Ամառային դպրոցը կանցկացվի հունիսի 6–ից հուլիսի 11–ը։ Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն):

5 շաբաթվա ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:

Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար:

Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման և խաղերի տեսքով:

Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:

Ամառային դպրոցի հիմնական թեմաներն են Web ծրագրավորումը, գրաֆիկան և դիզայն կարողությունների զարգացումը, փորձի փոխանակման սեմինարները ժամանցը։ Ամառային դպրոցի մասին մանրամասներին կարելի ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։ –0–