ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «iPhone 8» և «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից:
«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով, նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ:
Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը: «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-