USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ucom–ը հայտնում է Երևանի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի մասին

03.11.2022, 11:33
Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը
Ucom–ը հայտնում է Երևանի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի մասին
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Յուքոմ ֆիքսված կապից օգտվելիս։

Ucom–ից հայտնում են, որ տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։

«Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–