USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom–ը հանդես է եկել պարզաբանմամբ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների կապակցությամբ

02.04.2024, 13:32
Ucom–ը հանդես է եկել պարզաբանմամբ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների կապակցությամբ
Ucom–ը հանդես է եկել պարզաբանմամբ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։–0–