USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ը և «Վեգան» հանդես են եկել հատուկ առաջարկով

16.02.2021, 18:13
Երևանի Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում գործում է Ucom-ի նոր տաղավարը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել ընկերության թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված բոլոր ծառայություններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն
Ucom-ը և «Վեգան» հանդես են եկել հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում գործում է Ucom-ի նոր տաղավարը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել ընկերության թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված բոլոր ծառայություններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, կատարել վճարումներ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: 

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom ընկերության ֆիքսված կապի բաժանորդները կստանան 10 000 դրամի նվեր քարտ VEGA ցանկացած խանութից 99 000 դրամ և ավել արժեքի գնում կատարելու դեպքում՝ բացառությամբ զեղչված ապրանքների։ Նվեր քարտը բացառապես VEGA-ում գնումներ կատարելու համար է, իսկ մենեջերը կաջակցի գնման ընթացքն առավել սահուն ու արագ կազմակերպելու գործում։ Նշենք, որ առաջարկից հնարավոր է օգտվել ամսական մեկ անգամ։ 

Իսկ VEGA բոլոր ակտիվ քարտապանները, բաժանորդագրվելով Ucom-ի ֆիքսված կապի uMix կամ uNet ծառայություններից որևէ մեկին 12 օրացույցային ամսով, 2 ամիս անվճար կօգտվեն դրանից։ Ավելին՝ VEGA Gold և Platinum ակտիվ քարտապանները նաև կստանան Ucom հեռուստատեսային ծառայության 3 թեմատիկ փաթեթներից մեկում ներառված հեռուստաալիքներն առանց հավելյալ վճարի դիտելու հնարավորություն: Գործում է նաև հեռահար արտոնյալ սպասարկման հնարավորությունը 041988687 հեռախոսահամարով: Հավելենք, որ առաջարկը համատեղելի չէ VEGA-ում գործող այլ առաջարկների հետ: 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–