USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom-ում մեկնարկել է պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը

01.04.2021, 20:24
Ucom ընկերության առցանց խանութում մեկնարկել է հատուկ գներով Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը
Ucom-ում մեկնարկել է պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության առցանց խանութում մեկնարկել է հատուկ գներով Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Պրեմիում դասի հեռախոսահամարները հնարավոր է պատվիրել բացառապես առցանց խանութում gold.ucom.am հասցեով։ Առաքումն անվճար է, իրականացվում է բաժանորդի կողմից նշված հասցեով։

«Ucom շարժական կապից օգտվել ցանկացողներին առաջարկում ենք շտապել միանալ մեզ Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարներից որևէ մեկով և վայելել շփումը մտերիմների հետ՝ Հայաստանում ամենաարագ ինտերնետի և մատչելի սակագների համադրությամբ», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ի լրումն Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների, Ucom-ը նաև առաջարկում է ընտրել «գեղեցիկ» հեռախոսահամար առավել մատչելի կարգերից, որոնք հնարավոր է ձեռք բերել ցանկացած Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Պարզապես անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և կատարել միանվագ վճարում՝ տեղում ընտրած համարի կարգին համապատասխան:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–