USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

24.12.2020, 12:30
Առցանց ապառիկ հնարավոր է ձևակերպել 30 հազար դրամից սկսած ցանկացած սմարթֆոն, գաջեթ, ինքնագնաց, խելացի տան սարքավորում կամ որևէ աքսեսուար ձեռք բերելու համար
Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։ 

Առցանց ապառիկ հնարավոր է ձևակերպել 30 հազար դրամից սկսած ցանկացած սմարթֆոն, գաջեթ, ինքնագնաց, խելացի տան սարքավորում կամ որևէ աքսեսուար ձեռք բերելու համար։ Ինչպես և սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ 

«Առցանց ապառիկը ձևակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ առցանց ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաև Ucom վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։ 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–