USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

24.11.2020, 17:12
Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը
Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար Google Classroom, ինչպես նաև Microsoft Teams այցելելիս։ Նույն սկզբունքն ամիսներ շարունակ գործում է zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքերի համար։ 

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-