USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

17.07.2019, 14:24
Ucom–ն ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։ 

Ucom պարտատոմսերի ձեռքբերման գործընթացին մասնակցել են ավելի քան 200 անհատներ և կազմակերպություններ, որոնց թվում՝ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկահացնող կազմակերպություններ։ 

«Այս հետաքրքրությունն ու վստահությունը Ucom ընկերության նկատմամբ պարտավորեցնող է։ Պարտատոմսերի թողարկումը նոր մարտահրավեր էր մեզ համար, ինչի առաջին քայլը պատվով հաղթահարեցինք։ Ucom-ը կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ունենալ կապիտալի շուկայում՝ դրանով նաև ուժեղացնելով և ամրապնդելով իր դիրքը Հայաստանում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվեց Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը: Թողարկմանը մասնակցեցին բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ և հուսով ենք, որ այս ակտիվությունը կշարունակվի Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան մարման ժամկետից շուտ վաճառել, իսկ այն ներդրողները, որոնք չհասցրեցին մասնակցել թողարկման գործընթացին, ձեռք բերել իրենց պարտատոմսերը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։ 

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–