USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom-ն ապահովել է «ՍՕՍ - մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ գերարագ ինտերնետով

13.07.2022, 14:31
«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ
Ucom-ն ապահովել է «ՍՕՍ - մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ գերարագ ինտերնետով

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

Ինտերնետ ծածկույթի հասանելիությունն անհրաժեշտ է կենտրոնների սաների ուսումնակրթական կարիքների բավարարման և ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն առցանց դասեր, սեմինարներ, ինչպես նաև երեխաներին հասանելի կլինի համացանցում առկա տեղեկատվությունը՝ դասապրոցեսն ավելի արագ կազմակերպելու և հանձնարարված տնային աշխատանքները կատարելու համար: 

«Որպես նորարարական կրթության ջատագով՝ մենք միշտ ձգտել ենք հնարավորինս աջակցել Հայաստանի տարբեր մասերում գործող կրթական հաստատություններին, որպեսզի յուրաքանչյուր երեխա անմասն չմնա համացանցում առկա ամենարդիական կրթական ծրագրերից ու նյութերից: Այս է պատճառը, որ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հիմնադրամին շատ արագ և մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

««ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և «Յուքոմ» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կարևոր է և լայն հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հարցում։ Մասնավորապես, «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքներն ապահովվում են համացանցային ծառայությունների և անխափան կապի միջոցների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ և արագ ծառայությունների իրացում, մասնավորապես՝ երեխաների  առցանց կրթության ապահովման, առցանց խորհրդատվության, տարբեր ոլորտներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում վերոնշյալ երեխաների և նրանց ընտանիքների ինքնաբավության հասցնելու համար», - ասել է «ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը: 

Նշենք, որ «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–