USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom -ի տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը

08.07.2020, 22:40
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ
Ucom -ի տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր,  հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը, նշվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում:

Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ:

Նշենք, որ քիչ առաջ Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։–0–