USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ Երևանում կայացել է 2022թ․սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնություն

21.10.2022, 16:18
Առաջնությանը մասնակցել են շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ ավելի քան 23 պետությունից
Ucom-ի տեխնիկական աջակցությամբ Երևանում կայացել է 2022թ․սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնություն
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց 2022թ․Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Ucom_i_tekhnikakan_ajakcutyamb - рис.1

Առաջնությանը մասնակցել են շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ ավելի քան 23 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես են եկել ռուսաստանցի, բելառուսցի, ֆրանսիացի մարզիկները:

Ucom_i_tekhnikakan_ajakcutyamb - рис.2

«Ուրախ ենք, որ տեխնիկապես աջակցել ենք միջազգային կարևորության այնպիսի առաջնության, որում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ խաղարկվել է 55 հավաքածու մեդալ: Ընդ որում, սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է նաև երիտասարդների մարտական սամբոյի առաջնություն

Ucom_i_tekhnikakan_ajakcutyamb - рис.3

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–