USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ucom–ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը գրանցել է նոր ընկերություն` «ՕԼՆԵԹ»

24.04.2020, 15:39
Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ եղբոր հետ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն են գրանցել
Ucom–ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը գրանցել է նոր ընկերություն` «ՕԼՆԵԹ»

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ ապրիլի 20-ին նա և եղբայրը` Ալեքսանդր Եսայանը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն են գրանցել։

««ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում», – գրել է Եսայանը Twitter–ի իր էջում։

Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից գրեցին աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակի պատճառը բաժնետերերի միջև ծագած տարաձայնություններն են։

Ապրիլի 20–ին Եսայանը, ով եղբոր հետ Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ի սեփականատերն է, հայտարարեց ընկերությունից վերջնականապես հեռանալու մասին այն բանից հետո, երբ չէր ընդունվել 34 մլրդ դրամով (մոտ 70 մլն դոլար) բաժնետոմսերի հիմնական մասը (94,01%) գնելու նրա առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատեց Հայկ Խաչատրյանին։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–