USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Ucom–ի ցանցում ներդրվել են հավելվալ ռեսուրսներ` որակի ապահովման համար. Ucom–ը` ձայնային ծառայություններից օգտվողների մոտ գրանցված կարճատև անհարմարության մասին

25.02.2021, 19:25

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել ցանցում առկա խափանումների վերաբերյալ։

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

«Այս պահին ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար։ Աշխատանքն իրականացվել է Ucom և Ericsson ընկերությունների տեխնիկական մասնագետների գործակցությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշել են Ucom ընկերությունից։

Նշենք, որ այսօր Ucom–ի որոշ բաժանորդներ տվյալների փոխանցման և ձայնային ծառայությունների հետ կապված խնդիրներ ունեին։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–