USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

11.08.2021, 15:44
Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը
Ucom TV բաժանորդները կդիտեն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Այս հեռուստաալիքներով կիրականացվի ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակումը, իսկ այսօր երեկոյան ֆուտբոլասերները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի-Վիլլառեալ» եզրափակիչ խաղը:

«Շարունակում ենք #UcomSport-ի շրջանակում լավ լուրերով կիսվել սպորտի սիրահար մեր բոլոր uTV բաժանորդների հետ: ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Սերիա Ա, Լա Լիգա, Բունդեսլիգա՝ այս ամենն արդեն իրականություն է մեր սպորտասեր բաժանորդների համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այս հեռուստաալիքներով կարելի է դիտել սպորտի համաշխարհային դեմքերի մասին պատմող վավերգրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Ավելին, երկու հեռուստաալիքների սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով կներկայացվեն տարբեր մարզիկների ու մարզասերների պատմություններ։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–