USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է

29.05.2024, 19:43
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների լիարժեք աշխատանքը վերականգնվել է
Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների լիարժեք աշխատանքը վերականգնվել է, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ընկերության շարժական կապի կայանները հոսանքազրկվել էին մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, ինչը կապի խափանումներ էր առաջացրել։ 

Ընկերության տեխնիկական թիմն շուրջօրյա աշխատել է ցանցը վերականգնելու համար և հիմա էլ աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում կայուն կապ ապահովելու համար։