USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մայքրոսոֆթը Հայաստանում հայտարարում է Seedstars մրցույթի մասնակցության հայտերի ընդունում

31.05.2016, 16:42
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է Շվեյցարիայում նախատեսված Seedstars World միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունում:
Մայքրոսոֆթը Հայաստանում հայտարարում է Seedstars մրցույթի մասնակցության հայտերի ընդունում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է Շվեյցարիայում նախատեսված Seedstars World միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունում, հաղորդում է Մայքրոսոֆթի մամուլի ծառայությունը։

Seedstars World-ը սթարթափերի էքսկլյուզիվ մրցույթ է զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։

Լավագույն 10 ստարտափերը կմասնակցեն Seedstars Երևան սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2016 թ. հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն և այլ ծառայություններ:

Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ կայքում։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են ԲեթԿոնստրակտ ընկերությունը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։–0–