USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ

16.05.2023, 11:14
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների
Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների, հաղորդում է Tem Telecom ընկերության մամուլի ծառայությունը։

Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու և միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։

Համաժողովի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձը ամբողջ աշխարհում:

Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը, խոսելով համագործակցության մասին, նշեց, որ իրենց համար կարևոր է աջակցությունն այնպիսի գիտական նախաձեռնությունների, որոնք Հայաստան են բերում միջազգային փորձը,  ամենավերջին հետազոտություններն ու տեխնոլոգիաները․ «Այս համաժողովը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ դարի հիվանդության՝ քաղցկեղի կանխարգելման համար յուրաքանչյուրս կարող ենք ունենալ ներդրում»։

Մայիսի 18-21-ն անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվելու են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, լինելու են առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ արդի ամենակարևոր ուղղությունների վերաբերյալ։ 

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։

SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն ասաց, որ Կոնգրեսը տարվա կարևորագույն բժշկագիտական միջոցառումն է, որը կնպաստի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի տեսանելության բարձրացմանը։–0–