USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հեռավար ուսուցումը Ucom ցանցում

23.03.2020, 18:31
Հեռավար ուսուցումը Ucom ցանցում
Հեռավար ուսուցումը Ucom ցանցում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /ԱՌԿԱ/․ Համաձայն Ucom ընկերությունը և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստաված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի: Այս մասին հայտնում է Ucom-ի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:

«Ucom ընկերությունում միշտ կարևորվել է կրթությանը շարունակական աջակցություն ցուցաբերելը և այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ԿՍՊ գործունեությունը ուղղված է եղել հենց այս ոլորտին, մասնավորապես՝ որակյալ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր պատանիներին։ Արտակարգ դրության պայմաններում խոսքը գնում է հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը և մենք չէինք կարող չաջակցել մեր հայրենիքի այս կենսական կարևորության խնդրի լուծմանը»,— ասել է Հայկ Եսայանը։

Կրթական բովանդակությանը հասնելու համար պետք է անցնել «Տեսավարձույթ» (VoD), ապա ընտրել «Հեռավար ուսուցում» բաժինը, ընտրել դասարանը և միացնել տվյալ օրվա տեսանյութը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-