USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում կանցկացվի գիտական-մեթոդաբանական սեմինար ռուսաց լեզվի մանկավարժների համար

25.10.2022, 09:17
Հոկտեմբերի 27-29-ը Ռոսսոտրուդնիչեստվոյի նախաձեռնությամբ Հայաստանի Դիլիջան քաղաքում կանցկացվի գիտական-մեթոդաբանական սեմինար ռուսաց լեզվի դասախոսների և մանկավարժների համար, որին կմասնակցի ավելի քան 150 դասախոս և մանկավարժ:
Հայաստանում կանցկացվի գիտական-մեթոդաբանական սեմինար ռուսաց լեզվի մանկավարժների համար
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 27-29-ը Ռոսսոտրուդնիչեստվոյի նախաձեռնությամբ Հայաստանի Դիլիջան քաղաքում կանցկացվի գիտական-մեթոդաբանական սեմինար ռուսաց լեզվի դասախոսների և մանկավարժների համար, որին կմասնակցի ավելի քան 150 դասախոս և մանկավարժ:

Սեմինարի նպատակն է հանրայնացնել գիտելիքները ռուսաց լեզվի, ռուսական գրականության և մշակույթի, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդաբանության ոլորտում, ռուսաց լեզվի դասավանդման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները, ընթերցանությանը հաղորդակից դարձնելու և երիտասարդների շրջանում ընթերցանության մշակույթի ձևավորման, ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման ժամանակ ռուսական գրականության և մշակույթի հնարավորությունների օգտագործման մեթոդներն ու հնարքները:

Նախատեսվում են պլենար նիստեր և երեք սեկցիաների աշխատանք՝ «Ռուսական էլեկտրոնային ռեսուրսները ռուսաց լեզվի ուսումնասիրման համար», «Էլեկտրոնային դասագրքերը ռուսաց լեզվի դասավանդման համար», «Արտադասարանական և խմբակային աշխատանքը և դրա դերը ռուսաց լեզվի ուսումնասիրման նկատմամբ մոտիվացիայի բարձրացման հարցում»: Միջոցառումները կանցկացվեն դասախոսությունների, վարպետության դասերի, սեմինարների, շնորհանդեսների, պանելային բանավեճերի, կլոր սեղանների, թրեյնինգների, խորհրդակցությունների ձևաչափով:

Սեմինարին մասնակցելու համար հրավիրված են ռուս մասնագետներ, որոնք երկար տարիներ հաջողությամբ աշխատում են հանրակրթական կազմակերպություններում, ովքեր ծրագրերի և ուսումնական ձեռնարկների հեղինակներ են, մասնավորապես՝ բանասիրական գիտությունների դոկտոր, բարձրագույն կատեգորիայի մանկավարժ Սերգեյ Կոզինեցը, ՌԴ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ելենա Բարսկայան, «Սիրտը տալիս եմ երեխաներին» լրացուցիչ պրոֆեսիոնալ կրթության մանկավարժների համառուսական մրցույթի բացարձակ հաղթող, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալյոնա Ժուկովան և այլք:

Հատուկ ուշադրություն կդարձվի սովորողների ուսումնական ձեռքբերումների գնահատման գործիքներին և ուսուցման արդյունավետության մոնիտորինգին, տաղանդավոր երեխաների հետ աշխատանքին, դասավանդման գործընթացների կատարելագործմանը ներառական մոտեցումների ներդրման պայմաններում, կոնկրետ մեթոդների և տեխնոլոգիաների դիտարկմանը, որոնք օգտագործվում են միջին և ավագ դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման գործընթացում:-0-