USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանին հարկավոր է կիբերանվտանգության միասնական կենտրոն. Սամվել Մարտիրոսյանը` տվյալների հերթական արտահոսքի մասին

04.08.2020, 16:46
Մարտիրոսյանի խոսքով, ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն
Հայաստանին հարկավոր է կիբերանվտանգության միասնական կենտրոն. Սամվել Մարտիրոսյանը` տվյալների հերթական արտահոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանին հարկավոր է կիբերանվտանգության միասնական կենտրոն, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես նշել է Մարտիրոսյանը Facebook–յան իր էջում, ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

«Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքեր եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը ևպատասխանատուն», – նշել է նա։

Նշենք, որ սա վերջին մի քանի ամսում գրանցված առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի հաքերները հայտարարում են, որ կոտրել են հայկական ռեսուրսներ և տարել տվյալներ, որոնք հրապարակում են համացանցում։

Ավելի վաղ Մարտիրոսյանը զգուշացրել էր, որ սոցցանցերում տարածվում է վտանգավոր սփամ, որի միջոցով հասարակ օգտատերերը նպաստում են հայկական կայքերի վրա կազմակերպվող գրոհներին։ Նրա խոսքով, հայկական ԶԼՄ–ների վրա DDoS գրոհները կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։–0–