USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը ՄԱԿ-ի երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով (ՖՈՏՈ)

17.07.2020, 20:24
Հայաստանը ՄԱԿ-ի երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով․ ՖՈՏՈ
Հայաստանը ՄԱԿ-ի երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը ՄԱԿ-ի երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին»,- գրել է նա։ 

ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018թ. հետազոտության համաձայն Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020թ. այն արդեն 0.7136 է։ 

Ավինյանը նշել է նաև, որ հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում:-0-