USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին ձեռք են բերել ՀՀ–ում Ռոստելեկոմի «դուստր» ընկերությունը. գործարքի գումարը կազմում է 25մլն դոլար

19.01.2022, 14:55
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել GNC Alfa ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքին
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին ձեռք են բերել ՀՀ–ում Ռոստելեկոմի «դուստր» ընկերությունը. գործարքի գումարը կազմում է 25մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել GNC Alfa ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքին, որը «Ռոստելեկոմի» դուստր ընկերությունն է։ Այս մասին հայտարարել է ՀԾԿՀ աշխատակազմի մասնագետ Արմեն Հունանյանը։

Գնորդներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն (որը պատկանում է «Տաշիր» հոլդինգին) և ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը, որոնք ստեղծել են Molitro Holdings Limited նոր ընկերությունը, որն էլ ձեռք կբերի GNC Alfa ընկերության բաժնետոմսերի 100%–ը։

Ըստ գնահատականների, գործարքի գումարը կազմում է 25մլն դոլար։ Նախատեսված են ներդրումային և զարգացման ծրագրեր։ Դրանց մի մասը կուղղվի գործող ենթակառուցվածքի աջակցությանն ու վերազինմանը և կկազմի տարեկան մոտ 1,5–1,8մլրդ դրամ (կապիտալ ծախսերը)։ Ընդհանուր առմամբ առաջիկա հինգ տարում գնորդները պարտավորվել են ներդնել 2,5մլրդ դրամ ենթակառուցվածքի զարգացմանը, մասնավորապես, մարզերում։

Ավելի վաղ` 2020թ.–ին, հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայությունների առաջատարներից մեկը` VEON Ltd–ին վաճառեց իր հայկական «դուստր» ընկերութունը։–0–