USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանցի հակերները սպառնում են կոտրել հայկական լրատվական գործակալությունների կայքերը

14.06.2012, 11:24
Ադրբեջանական հակերական Azerbaijan Black Hats խումբը սպառնում է գրոհել հայկական լրատվական գործակալությունների կայքերի վրա:
Ադրբեջանցի հակերները սպառնում են կոտրել հայկական լրատվական գործակալությունների կայքերը
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական հակերական Azerbaijan Black Hats խումբը սպառնում է գրոհել հայկական լրատվական գործակալությունների կայքերի վրա:

Համապատասխան նախազգուշացումը շատ վատ ռուսերենով հակերները թողել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ իրենց կոտրած կայքում:

Այնտեղ նաև վիրավորանք է գրված տեղեկատվական անվտանգության հայ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:
Նախօրեին հակերները կոտրել էին պետական «Արմենպրես» գործակալության և ԱրմենՏել ընկերության (Beekine) կայքերը:
«Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը հայտնեց, որ կայքի աշխատանքը վերականգնվել է օպերատիվ կերպով:

ԱրմենՏել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ պատահածը չի կարելի անվանել հակերային նեթափանցում բառի լայն իմաստով, քանի որ կայքի ներքին տեղեկատվությունը և ներքին բազան պահպանվել են:
Ներկայումս «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ:--0--