USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀԱՀ-ում ամփոփվեցին Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

15.07.2019, 15:24
Հայաստանի ամերիկյան համալսարանում Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրմամբ։
ՀԱՀ-ում ամփոփվեցին Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրմամբ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը: 

Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանում առաջին նմանատիպ միջոցառումն էր, որը հնարավորություն տվեց ամենատարբեր ոլորտների մասնագետներին ծանոթանալ տվյալագիտության հիմունքներին, առաջնային գործիքներին և տեխնոլոգիաներին և, օգտագործելով նոր ստացած գիտելիքները՝ իրագործել իրական տվյալներով նախագծեր: 

Նախագծերը վերաբերում են տվյալագիտության կիրառման տարբեր ոլորտներին՝ թղթադրամի ավտոմատ ճանաչում, աշխատակիցների շարժի կանխատեսում, արվեստի նմուշների վերլուծություն, դեղամիջոցների անվան որոնումների վերլուծություն, քաղցկեղի բուժման լավագույն ծրագրի վերհանում, տուրիստական հաստատությունների մեծածավալ վերլուծություն, և այլն: Տվյալագիտության ամառային դպրոցի ուսանողներն այս խնդիրների լուծումները նախագծել են մեծ տվյալների բազաների և ժամանակակից մեքենայական ուսուցման ալգորիթմական մեթոդներով: 

Մասնակցող 14 խմբերն իրենց թիմային նախագծերը ներկայացրել են հեղինակավոր ժյուրիի դատին և ընտրվել են առավել ազդեցություն, բարդ տեխնիկական լուծում և լավագույն գործառնական հատկանիշներ ունեցող նախագծերը: 

Հաղթող ճանաչվել են. 1-ին տեղ՝ Recommender System with LightFM նախագիծը, որը ապրանքներ ու ծառայություններ է խորհուրդ տալիս, 2-րդ տեղ՝ Employee Churn Prediction նախագիծը, որը կանխատեսում է ընկերությունն լքելուն հակված աշխատակիցներին: Երրորդ տեղում է TripAdvisor հարթակում առկա տվյալների կլաստերային և սենտիմենտ վերլուծություն կատարող նախագիծը: Ամառային դպրոցի հովանավորներ Beeline-ի և ամառային դպրոցի մյուս գործընկեր Webb fontain-ի կողմից հաղթող թիմերը արժանացան դրամական պարգևների: 

«Ես Կարին Մարկիդեսն եմ՝ ՀԱՀ նախագահը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար: Տվյալագիտության ամառային դպրոցը շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական և գործառնական գիտելիքներ, ինչպես նաև միավորվելու և համատեղ աշխատելու: Մենք հուսով ենք, որ ապագայում ևս կշարունակվի այս համագործակցությունը ակադեմիկ հատվածի և արդյունաբերության միջև», - ասել է ՀԱՀ նախագահ, դոկտոր  Կարին Մարկիդեսը: 

«Մենք՝ որպես ՏՏ ընկերություն շատ լավ ենք հասկանում տվյալագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը և ուրախ ենք տեսնել մասնակիցների հիանալի արդյունքները: Նման պրակտիկ դասընթացները շատ լավ միջոց են աշխատաշուկայի պահանջարկն լրացնելու մասնագետներով: Վստահ եմ, որ այս նախագծի մասնակիցները շուտով իրենց ներդրումը կունենան Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի և ոլորտի համար: Ներկայումս տվյալագետներն ամենապահանջված մասնագետներից են աշխարհում և այդ պահանջարկի աճն արդեն անխուսափելի է: Խթանելով ոլորտի զարգացումը կարևոր քայլ է ՀԱՀ կողմից», - նշել է ամառային դպրոցի դասախոսներից Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնական Հարություն Շահումյանը: 

ՀԱՀ-ի կողմից կազմակերպած Տվյալագիտության ամառային դպրոցի շրջանակում հուլիսի 1-ից 14-ը ավելի քան 70 մասնակիցներ՝ ուսանողներ, գործող մասնագետներ, նրանք ովքեր անցնում են մասնագիտական փոփոխության միոջով, կատարեցին հետաքրքիր ճամփորդություն այն թեմաներով և ուղղություններով, որտեղ տվյալագիտությունն առավել մեծ ազդեցություն ունի:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:–0–