USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Գյումրիում հնարավոր են կապի ընդհատումներ վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացվելու հետևանքով․ Ucom

12.07.2024, 12:11
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով
Գյումրիում հնարավոր են կապի ընդհատումներ վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացվելու հետևանքով․ Ucom

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ 

Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ։