Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերությունն այսուհետ իր ծառայությունները կմատուցի և բաժանորդներին կսպասարկի Բագրատունյաց հրապարակ, 8 շենք, 2/1 հասցեում, հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունը։
Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բաժանորդներին ստանալ բարձրակարգ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։
Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Գյումրիի քաղաքապետ Հայկ Սուլթանյանը։
«Գյումրին մեր ընկերության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Գյումրին այն առաջին քաղաքներից է, որտեղ մեր ընկերությունը դեռ 2012 թվականից սկսել է ծառայություններ մատուցել, և մեզ համար շատ կարևոր է Գյումրիի մեր բաժանորդների սպասարկումը դարձնել առավել հարմարավետ։ Նոր սրահը նույն ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունի ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բարձրակարգ սպասարկում»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Շատ կարևոր է, որ մեր բնակչության համար հասանելի լինեն նորարարական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության բարձրորակ ծառայությունները։ Ռոստելեկոմը դա կարող է լիարժեք ապահովել։ Մենք ուրախ ենք այս գրասենյակի բացման կապակցությամբ և հուսով, որ այս գրասենյակը կնպաստի նաև մեր հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։
Ընկերությունը, նոր ՎՍՍ-ի բացման կապակցությամբ, պատրաստել էր նաև անակնկալ գյումրեցիների համար։ Բոլոր նրանք, ովքեր մայիսի 6-8-ը ներառյալ կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին նորաբաց ՎՍՍ-ում, ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսը կստանան ԿԵՍ ԳՆՈՎ և իհարկե անակնկալ նվեր՝ ընկերության կողմից։
Վաճառքի և սպասարկման սրահը բաց է երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 19:00 և շաբաթ օրը՝ 10:00 - 15:00։
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ –ի մասին
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ–ի մասին
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:–0–