USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Գորիսի 3 կրթօջախներ արդեն օգտվում են Ucom-ի գերարագ ինտերնետից

30.08.2023, 11:23
Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը
Գորիսի 3 կրթօջախներ արդեն օգտվում են Ucom-ի գերարագ ինտերնետից
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանձնարարության հիման վրա կատարված աշխատանքի արդյունքում Գորիսի 3 կրթօջախների՝ թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը։

«Գորիսի ուսումնական հաստատություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ հուսալի և արագ ինտերնետի հասանելիության ապահովումն արդեն իրականություն է։ Այո՛, մեր խոստումը գործ է։ Տրամադրելով անվճար գերարագ ինտերնետ՝ մենք ավելի բարենպաստ միջավայր ենք ստեղծել հարյուրավոր սաների ուսման և գիտելիքների փոխանակման համար։ Համոզված ենք, որ բարելավում ենք հայրենիքի կրթական լանդշաֆտը՝ ապահովելով երիտասարդների հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ Գորիս այցի ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․ Մանուչարյանը և Կ․ Լազարյանը։-0-