ԵՏՀ նախարար. արհեստական բանականությունը կարող է օգնել ԵԱՏՄ–ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցում
19.04.2023,
12:21
Արհեստական բանականությունը կարող է օգնական դառնալ ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու և կանխատեսելու աշխատանքներում
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Արհեստական բանականությունը կարող է օգնական դառնալ ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու և կանխատեսելու աշխատանքներում։ Այս մասին sb.by-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական –հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
«Օրինակ, մենք ներկայումս վերլուծում ենք արհեստական բանականության հնարավորությունները՝ կազմակերպելու անդամ պետությունների ազգային օրենսդրության մոնիտորինգ՝ Միության օրենսդրությանը համապատասխանեցնելու, անդամ պետությունների ձեռնարկած միջոցների հորիզոնական վերլուծություն իրականացնելու համար։ Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի նման նպատակներին հասնելու համար, քանի որ արհեստական բանականության հետ աշխատանքի հիմնական դժվարությունը խնդիրների ճիշտ ձևավորումն է և դրա ուսուցումը»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, արհեստական բանականության օգտագործմամբ տեխնոլոգիաներն ավելի խորն են ներթափանցում ոչ միայն արդյունաբերության, ՏՏ կամ գիտության ոլորտ, այլև առօրյա կյանք և, որ կարևոր է, սրընթաց զարգանում են։
«Այսօր, ինչպես գիտենք, համաշխարհային և միջազգային հարթակներում տարբեր քննարկումներ են ընթանում արհեստական բանականության հնարավորությունների և դրա անվերահսկելի զարգացման սպառնալիքների մասին։ Կան «կողմ» և «դեմ» դիրքորոշումներ, փաստարկվում են և՛ դրական կողմերը, և՛ առկա ռիսկերը։ Հաշվի առնելով մեր բլոկի աշխատանքի առանձնահատկությունները՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն ժամանակակից ՏՏ լուծումներին, որոնք արհեստական ինտելեկտը կարող է բացել ներքին շուկայի զարգացման և չորս ազատությունների ապահովման համար, ինչպիսիք են հետագծելիությունը և կենսաչափությունը»,- ասել է Սիմոնյանը։–0–