USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Դա առևտրային գաղտնիք է. Վիվա–ՄՏՍ–ն` ընկերության վաճառքի հրապարակումների մասին

14.10.2022, 15:22
Վիվա–ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել
Դա առևտրային գաղտնիք է. Վիվա–ՄՏՍ–ն` ընկերության վաճառքի հրապարակումների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ Վիվա–ՄՏՍ ընկերությունը հայտնում է, որ ինչպես արդեն նշված է 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–