USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ում զեղչերի տեղատարափ է «Սև ուրբաթին» ընդառաջ

26.11.2019, 17:16
Beeline-ը հայտարարում է 033 կոդով «գեղեցիկ» հեռախոսահամարների և սմաթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին
Beeline-ում զեղչերի տեղատարափ է «Սև ուրբաթին» ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է 033 կոդով «գեղեցիկ» հեռախոսահամարների և սմաթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակներում Samsung և Micromax բրենդերի սմարթֆոնները կարելի է գնել 20-ից 60 % զեղչով։ Մատչելի գներով «գեղեցիկ» հեռախոսահամարները կարելի ձեռք բերել նոյեմբերի 27-ից 29-ը ներառյալ։ 

«Beeline-ը  ձգտում է միշտ մոտ լինել իր հաճախորդներին։ Մեզ համար կրկնակի հաճելի է և՛ հետևել նորամուծություններին, և՛ շահավետ անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ «Սև ուրբաթը» հրաշալի առիթ է վաղուց սպասված «գեղեցիկ» համարը և սմարթֆոնը գնելու համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և bid.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–