USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են

27.04.2020, 15:55
Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։ 

Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։ 

«Մենք Beeline-ում շատ ենք կարևորում մեր  աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու ապահով շփումը, այս պատճառով վաճառքի բոլոր գրասենյակներում տեղադրված են ձեռքերը ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում են  և ախտահանվում, իսկ սպասարկումն իրականցվում է՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչպես նաև անվտանգության նորմերից ելնելով՝ սպասարկման գրասենյակներ մուտք գործելը կիրականացվի դիմակներով», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝ 

· Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով,

· Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,

· հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով: 

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝  0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-