USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը

13.11.2019, 18:42
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը։
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում  մեկնարկել է վերջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ: 

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին: 

Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները և գիտելիքները: Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգևատրման արարողությունը:

«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, և վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում և կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին և արդյունավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը: 

«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը քաղհասարակության և բիզնեսի միջև հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարևորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարևոր է ունենալ ՏՏ գրագիտություն և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին և նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ և հասկանալ, թե ինչպես այն ճիշտ օգտագործել և որտեղ ինչ փնտրել», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը: 

Նշենք, որ նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–