USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Beeline-ի աջակցությամբ Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

22.01.2020, 14:55
Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը
Beeline-ի աջակցությամբ Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում և այսուհետ նաև Գավառում։

Գավառի «Ստարտափ Ակումբ» են հաճախում բիզնես հմտությունները և ստարտափ գիտելիքները զարգացնել ցանկացող 13-17 տարեկան շուրջ 37 պատանիներ։ Ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնք կենտրոնանում են համապատասխանաբար անձնական զարգացման, դիզայն մտածողության  և բիզնես մոդելների ստեղծման վրա։ Պատանիները նաև ծանոթանում են ստարտափ էկոհամակարգի առանձնահատկություններին, ֆինանսական գրագիտության, բիզնես հաղորդակցման և ստեղծարարության հիմունքներին, խմբեր կազմում և մարզիչների աջակցությամբ զարգացնում իրենց ստարտափ գաղափարները: 

«Գավառը առաջին համայնքներից էր, որտեղ մենք ծրագրել էինք Ստարտափ Ակումբ հիմնել, այն կնպաստի մարզաբնակ երիտասարդների ստարտափ էկոհամակարգում ակտիվ ներգրավվածությանը և կբարձրացնի նրանց սոցիալական իրազեկվածության մակարդակը։ Մենք աշխատանքներ կտանենք նաև Գավառի հարակից շրջանների դեռահասներին ծրագրում ներգրավելու ուղղությամբ, որովհետև այս համայնքների պատանիների շրջանում մեր ծրագրի հանդեպ հետաքրքրությունը համեմատաբար ավելի մեծ է» - նշել է ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։ 

«Մենք ստարտափների աջակցությանն ուղղությամբ հատուկ ռազմավարություն ենք վարում, և բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ոլորտում: Այս ծրագիրն այդ ռազմավարության կարևոր մաս է՝ այսպիսով մենք նախապատրաստում ենք մեր երիտասարդ սերնդի ներուժը՝ ապագայում բիզնես սկսելու և հաջողությունների հասնելու համար: Ուրախ եմ, որ  Գավառում էլ մեր երիտասարդները ժամանակակից բիզնես գիտելիքներ կստանան», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը հանդես է գալիս որպես նախաձեռնության ռազմավարական գործընկեր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–