USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ԱրմենՏել» ՓԲԸ–ի բաժանորդները կկարողանան վճարումներ կատարել «Եվրոսետ» ռուսական ցանցի սրահներում

14.05.2015, 19:54
«Եվրոսետ» բջջային կապի սրահների  ռուսական ցանցը  սկսում է վճարումների ընդունումը Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) ծառայությունների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի բաժանորդները կկարողանան վճարումներ կատարել «Եվրոսետ» ռուսական ցանցի սրահներում
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «Եվրոսետ» բջջային կապի սրահների  ռուսական ցանցը  սկսում է վճարումների ընդունումը Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) ծառայությունների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Սկսած  2015 թվականի մայիսից` «ԱրմենՏել» ՓԲԸ–ի և «Եվրոսետ»  ռուսական խոշորագույն բջջային կապի ցանցի միջև վճարումների ընդունման համագործակցության շրջանակում մեկնարկել է վճարումների ընդունումը։  

Այսուհետ Հայաստանում Beeline-ի բաժանորդների  բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայությունների վճարումներ կարելի է իրականացնել ամբողջ Ռուսաստանի տարածքում, «Եվրոսետ» բջջային կապի սրահներում, որոնց թիվն ընդհանուր առմամբ հասնում  է մոտ 4000-ի:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները և ընդլայնել դրանց վճարման հնարավորությունները: Այժմ, ամբողջ Ռուսաստանի տարածքում մեր ծառայությունների վճարումների  ընդունումն արդեն իսկ հասանելի է բջջային կապի խոշորագույն ցանցերից մեկում: Մեզ համար գործընկերության այս համաձայնագիրը հերթական նվաճումն է, որը մեր ծառայություններից օգտվելը դարձնում է էլ ավելի պարզ և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների վճարումը Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար  հնարավոր է «Եվրոսետ» բջջային կապի սրահների բոլոր դրամարկղերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–