USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԱՌԿԱ» գործակալությունը 28 տարեկան է

01.05.2024, 11:00
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մայիսի 1-ին դարձավ 28 տարեկան
«ԱՌԿԱ» գործակալությունը 28 տարեկան է

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մայիսի 1-ին դարձավ 28 տարեկան։ Այս տարիների ընթացքում մեր սկզբունքները մնացել են անփոփոխ՝ օպերատիվ տրամադրել վստահելի և որակյալ տեղեկատվություն մեր լսարանին և դառնալ ազդեցիկ գործակալություն գործարար համայնքի համար: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է արժանանալ մեր ընթերցողների և գործընկերների վստահությանը և հարգանքին, և սա մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։

Վստահության մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ մենք մայիսին Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ինֆորմացիոն գործընկերն ենք՝ ոլորտի այնպիսի ճանաչված առաջատարների հետ մեկտեղ, ինչպիսիք են Euromoney-ը և Global Finance-ը, իսկ հունիսին՝ Ալմաթիում ԵԱԶԲ տարեկան ժողովի ինֆորմացիոն գործընկերը:

Վստահությունը այսօր էլ մեր աշխատանքը գնահատելու կարևորագույն չափանիշն է։ Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին և հաճախորդներին աջակցության համար և ակնկալում ենք հետագա համագործակցություն: Նաև երախտապարտ ենք մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և ընկերներին, ովքեր մեզ հետ են այս տարիների ընթացքում։ Մենք կշարունակենք միասին լինել՝ չնայած այն բուռն ժամանակներին, որում ապրում ենք այսօր։

Հարգանքներով

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն

ARKA_gorcakalutyuny_28_tarekan_e - рис.1

ARKA_gorcakalutyuny_28_tarekan_e - рис.2

ARKA_gorcakalutyuny_28_tarekan_e - рис.3

ARKA_gorcakalutyuny_28_tarekan_e - рис.4