«ԱՌԿԱ» գործակալությունը 24 տարեկան է
«ԱՌԿԱ» գործակալությունն այսօր տոնում է իր 24–րդ տարեդարձը։ Ասենք միանգամից, այս անգամ մենք ստիպված ենք նշել մեր տոնն անսովոր պայմաններում` ինքնամեկուսացման մեջ։ Իսկ մեկ տարի առաջ ոչ ոք անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ ԱՀԿ–ն կորոնավիրուսի պատճառով կարող է համավարակ հայտարարել, և «համավարակ» բառը կդառնա Երկրագնդի ամենատարածված բառերից մեկը։ Ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, որ մարդկությունը կկանգնի երկընտրանքի առաջ` կամ փրկվել` ինքնամեկուսանալով և աշխատելով հեռավար (որտեղ դա հնարավոր է) և ձախողել տնտեսությունն` իր բոլոր բխող հետևանքներով, կամ չեղարկել կարանտինը, վերադառնալ աշխատանքի, ձեռք բերել կոլեկտիվ իմունիտետ, իսկ այնտեղ ում բախտը ոնց կբերի։ Դե ինչ։ Բոլորս հասկանում ենք, որ հայտնվել ենք դժվարին ժամանակներում, և այս ամենի հետ պետք է դեռ երկար ապրել։ Նաև հասկանում ենք, որ ունենք միմյանց կարիքը։ Արդեն ակնհայտ է` երբ այս ամենն ավարտվի, աշխարհը կդառնա ամբողջովին այլ, և այդ փոխված աշխարհում կարող են հաջողության հասնել միայն նրանք, ովքեր չհուսահատվեցին և կարողացան գոյատևել, և նրանք, ովքեր այդ մասին անպայման կպատմեն իրենց նյութերում։
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն