USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

VivaCell-MTS-ը կրկնակի ավելացրել է ինտերնետ թրաֆիկը հետվճարային բաժանորդների համար

04.10.2011, 23:08
«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը՝ VivaCell-MTS բջջային օպերատորը, կրկնակի ավելացրել է ինտերնետ թրաֆիկը հետվճարային բաժանորդների համար, այս մասին երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell-MTS-ը կրկնակի ավելացրել է ինտերնետ թրաֆիկը հետվճարային բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը՝ VivaCell-MTS բջջային օպերատորը, կրկնակի ավելացրել է ինտերնետ թրաֆիկը հետվճարային բաժանորդների համար, այս մասին երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-31-ը միևնույն գումարի դիմաց հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթներ:

Մասնավորապես, «inet 10» ինտերնետ-փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 20 ՄԲ ինտերնետ 400 դրամի դիմաց, «inet 40» փաթեթն ակտիվացնելու դեպքում (1000 դրամ) կստանան 80 ՄԲ, , «inet 100» փաթեթն ակտիվացնելու դեպքում (2000 դրամ)՝  – 200 ՄԲ, իսկ «inet 500» փաթեթն ակտիվացնելու դեպքում (5,9 հազար դրամ)  բաժանորդները կստանան 1000 ՄԲ ինտերնետ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ-ն:

Իսկ այն բաժանորդների մոտ, ովքեր արդեն օգտվում են որևէ ինտերնետ-փաթեթից, հոկտեմբերին ավտոմատ կակտիվանա կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթ:

Սեպտեմբերի սկզբին ընկերությունն արդեն հայտարարել էր ինտերնետ-փաթեթներում տվյալների փոխանցման ծավալի  ավելացման մասին, սակայն այն ժամանակ ակցիային կարող էին մասնակցել միայն կանխավճարային համակարգի բաժանորդները:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: (1 դոլարը 374, 33 դրամ է).--0—