USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

04.02.2009, 19:12
Բիլինգային համակարգ ներդնելուց հետո Հայաստանում զգալիորեն բարելավվել է հեռախոսային հաշիվների տրամադրման գործընթացը։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:
ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բիլինգային համակարգ ներդնելուց հետո Հայաստանում զգալիորեն բարելավվել է հեռախոսային հաշիվների տրամադրման գործընթացի հետ կապված իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը՝ հասարակական կազմակերպությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բիլինգային համակարգը ներկայացնելիս։

«Համակարգի ներդրումից հետո զգալիորեն բարելավվել է հաշիվների տրամադրման հետ կապված իրավիճակը, այսօրվա դրությամբ հաշվիների միայն 20 տոկոսը կարող է որոշակի վերահաշվարկի ենթարկվել, ընդ որում բոլոր այս հեռախոսահամարները գտնվում են անալոգային համակարգում, որտեղ դեռևս տեխնիկական խնդիրներ կան», - ասել է Մովսիսյանը։

Միաժամանակ նա նշել է, որ նման հաշիվների ձևավորման հետ կապված վեճերի մեծ մասը մանրակրկիտ ստուգումներց հետո լուծվում են հօգուտ բաժանորդի։ «Ծրագրվում է, որ բիլինգի ներդրումը թույլ կտա լուծել հաշիվների ձևավորման հետ կապված բոլոր խնդիրները հատկապես Հայաստանի բոլոր անալոգային կայանների ամբողջական թվայնացումից հետո, ինչը ծրագրվում է ավարտել մինչև 2010 թ.-ի վերջը», - ասել է Մովսիսյանը։

Ինչպես նշել է «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության բիզնես-ծրագրերի ծառայության ղեկավար Արսեն Հակոբյանը, մինչև միասնական բիլինգային համակարգի ներդրումը ընկերությունն օգտագործում էր ավելի քան 50 հաշվարկային համակարգեր Երևանի և երկրի մարզերի յուրաքանչյուր շրջանում։

«Բիլինգային միասնական համակարգի ներդրումը թույլ կտա ոչ միայն ներկայացնել միասնական ամփոփիչ տվյալներ, այլև ամբողջովին բացառել  մարդկային գործոնի ազդեցությունը, քանի որ համակարգն ամբողջովին ավտոմատացված է», - ասել է Հակոբյանը։

Նրա խոսքերով, նոր համակարգի առավելությունների թվում է դրա ամբողջական ավտոմատացված լինելն ու այս կամ այն համարի հաշիվների ընտրովի ստուգման հնարավորությունը։

«Նախնական հաշիվների ստուգման համար ընտրվում են մի քանի համարներ սակագնային տարբեր պլաներով։ Անճշտությունների բացահայտման դեպքում խնդիրները լուծվում են, և կատարվում է կրկնակի ստուգում, ինչից հետո կատարվում է վերջնական բիլինգ», - ասել է Հակոբյանը։

Միաժամանակ նոր բիլինգային համակարգի ներդրումից հետո համապատասխան համաձայնագիրը կնքելիս բաժանորդը կարող է անվճար ստանալ սեփական հաշվի տպագրությունը ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև e-care համակարգի միջոցով։

Ֆիքսված և հետվճարային բջջային կապի ծառայությունների հաշվարկի համար «Արմենտելը» 2008 թ.-ի մարտին վերջնականապես ներդրեց ամերիկյան ավտոմատացված բիլինգային AMDOCS համակարգը, իսկ բջջային կապի կանխավճարային ծառայությունների հաշվակի համար կիրառվում է Comverse բիլինգային համակարգը։

Այս համակարգերից են օգտվում այնպիսի միջազգային օպերատորներ, ինչպիսիք են AT&T-ն,  Tele2-ը, Telefónica-ն, US Cellular-ը, Embratel-ը, Sprint-Nextel-ը, Telekom Austria-ն, France Telecom-ը, որը ԱՄՆ-ում մշակում է զանգերի 90 տոկոսը և ավելի քան 40 մլն բաժանորդ ունի Ռուսաստանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-