«All Media» ՓԲԸ-ն գործարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երկրորդ նախագիծը՝ AdNet.am գովազդային ցանցը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. «All Media» ընկերությունը գործարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երկրորդ նախագիծը՝ AdNet.am գովազդային ցանցը։
AdNet.am գովազդային ցանցի հիմնական նպատակը մեկ ընդհանուր գովազդային ցանցում բացառապես որակյալ հայկական Ինտերնետ-ռեսուրսների միավորումն է՝ Ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։
AdNet.am-ը հարմար և արդյունավետ մարքեթինգային գործիք է, որի օգնությամբ գովազդատուները կարող են առանձնացնել և իրենց գովազդը ներկայացնել նպատակային լսարանին։
AdNet.am ցանցի թարգեթինգի, վերլուծության և հաշվետվությունների գործիքները նախատեսված են Ինտերնետում արդյունավետ գովազդային արշավի ծրագրման և կազմակերպման համար, ինչը հնարավորություն է տալիս գովազդատուներին ներկայացնել իրենց արտադրանքը և ծառայությունը Ինտերնետի հայկական հատվածի լսարանին։
AdNet.am ցանցի առավելությունը թույլ է տալիս ինչպես լայնածավալ, այնպես էլ փոքրածավալ և թեմատիկ գովազդային արշավներ անցկացնել։
AdNet.am ցանցում գովազդի կառավարման համակարգը թույլ է տալիս հնարավոր ֆոկուսավորումների և գործիքների մեծ ընտրանի օգտագործել գովազդային արշավների արդյունավետ անցկացման համար։ Ցանցը բաղկացած է միայն որակյալ կոնտենտային կայքերից և ինտերնետ ծառայություններից։ Յուրաքանչյուր թեկնածու խիստ մոդերացիա է անցնում ինչպես ցանցի հետ աշխատելուց առաջ, այնպես էլ ցանցի շրջանակներում աշխատելու ժամանակ։
AdNet.am գովազդային ցանցն ընդգրկում է հայկական Ինտերնետի լսարանի զգալի մասը։ Ցանցի գործընկերներն են Հայաստանի խոշորագույն ինտերնետ ԶԼՄ-ները, ֆինանսական և այլ ուղղվածության կայքերը։ Միաժամանակ AdNet.am-ի գովազդային արշավների կարգավորումների ճկուն համակարգը թույլ է տալիս մեծացնել արշավների արդյունավետությունը՝ նվազեցնելով դրանց անցկացման ծախսերը։
«Նախագիծը բացառիկ է Հայաստանի համար։ Հույս ունենք, որ AdNet.am գովազդային ցանցի աշխատանքը Հայաստանի Ինտերնետ գովազդի շուկայի զարգացման խթան կդառնա, մասնավորապես, կնպաստի ինտերնետում ընկերությունների արտադրանքի և ծառայության տարածման նոր ձևաչափերի, ժամանակակից մեթոդների զարգացմանը և Ինտերնետ գովազդի կառավարման միասնական համակարգի ներդրմանը»,- կարծում է AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
«All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել էր Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջմղումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0--