ԱՐՄԵՆՏԵԼՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի բաժանորդներին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության ավտոմատ ակտիվացման մասին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ապահովում է հեռախոսի միջոցով մուտք ինտերնետ առանց լրացուցիչ կարգավորումների. բավարար է միայն հեռախոսում GRPS-ինտերնետի հետ աշխատելու ցանկացած հաշվառման գրառման/հասանելիության կետի (Access Point) առկայությունը: Գրառումը կարող է չպարունակել ոչ մի կարգավորում` «Ինտերնետ բոլորի համար» ծառայությանը միանալիս կարգավորումները սահմանվում են ավտոմատ կերպով: «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման/ստացման արժեքը նվազեցվել է և համապատասխանեցվել բաժանորդի սակագնային պլանով նախատեսված GRPS-ինտերնետի արժեքին:
Այսպես, օրինակ, «Մերոնք» կամ «Շրջապատ» սակագնային փաթեթներում «Ինտերնետ բոլորի համար» ծառայության միջոցով փոխանցած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կկազմի 29 դրամ, իսկ «Ընկերներ» ՍՓ` 25 դրամ:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը` հաճախորդների համար առավելագույն հարմարավետության ապահովմանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական քայլն է: Այսուհետ, մեր հաճախորդները կարող են չմտածել Ինտերնետի կարգավորումների կամ սակագների տարբերությունների մասին և օգտվել շարժական ինտերնետից` ավելի մատչելի գնով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր բաժանորդները կարող են օգտվել շարժական ինտերնետից առանց որևէ լրացուցիչ կարգավորումների, իսկ գործող բաժանորդներին «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ավտոմատ կմիացվի ապրիլ ամսվա ընթացքում: Բաժանորդը կարող է ինքնուրույն միացնել ծառայությունը, հավաքելով *110*441# հրահանգը, ծառայությունն ապաակտիվացնելու համար պետք է հավաքել *110*440#:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:-0-