USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+12

ORANGE ARMENIA-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ 50 ԾԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ «ՀՈԳԱՏԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ» Է ՆՎԻՐԵԼ

29.12.2010, 22:33
Ամանորի նախաշեմին Orange-ը յուրահատուկ նվեր է պատրաստել  «Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի տակ գտնվող 50 միայնակ և ոչ շարժունակ ծերերի համար:
ORANGE ARMENIA-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ 50 ԾԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ «ՀՈԳԱՏԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ» Է ՆՎԻՐԵԼ

Ընկերությունը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների և տարեցների համար ստեղծված հատուկ` «Հոգատար հեռախոսներ» է տրամադրել:

Այս ուրույն հեռախոսը հնարավորինս պարզեցված է, ունի մեծ ստեղներ ու էկրան, հայերեն մենյու, և ամենակարևորը` հնարավորություն է ընձեռում մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչև 5 հեռախոսահամարի հետ:
Այս հեռախոսի օգնությամբ միայնակ ծերերն անհրաժեշտության դեպքում կկարողանան հեշտությամբ կապ հաստատել «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցների հետ:

«Ընդունված է համարել, որ Ամանորը երեխաների տոնն է, սակայն մենք ցանկանում ենք, որ Ամանորը բոլորի տոնը լինի: Հիշելով ծերերի մասին այս օրերին, երբ բոլորը մանկանալու ցանկություն ունեն` մենք ավելի ենք գիտակցում մեզնից յուրաքանչյուրի սոցիալական դերը, ինչպես նաև` մեր ընկերության դերը` որպես երկրի կյանքում կարևոր դերակատարում ունեցող կազմակերպության: Հաղորդակցվելն առաջնային անհրաժեշտություն է բոլորի համար, և մենք` որպես հեռահաղորդակցության ընկերություն, երջանիկ ենք մեր այս փոքրիկ նվերով հաղորդակցումը հասանելի դարձնել  միայնակ ծերերին, որոնք միշտ չէ, որ կարող են օգտվել բջջային կապից և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներից», -ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանրապետության 8 մարզերում հիմնել է սոցիալառողջապահական ծառայություններ մատուցելու շուրջ 50 համայնքային ենթակառույցներ՝ բարեգործական ճաշարաններ, համայնքային կենտրոններ, ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ, ծերանոցներ, սոցիալական սենյակներ, բուժկետեր, գրադարաններ, ուսումնական կենտրոններ, սոցիալական տուն: Կազմակերպությունը Երևանում և մարզերում այսօր հոգ է տանում 8000 ծերերի մասին, որոնց տրամադրում է սոցիալհոգեբանական, սոցիալառողջապահական և իրավաբանական օգնություն, կազմակերպում է տարաբնույթ խնամք, ինչպես նաև իրականացնում է խոցելի խմբերի պոտենցիալ հնարավորությունների ակտիվացում, ինքնագնահատանքի և ինքնավստահության բարձրացում:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ծածկում է բնակչության ավելի քան 93% տոկոսը: -0-