USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Beeline մարզային սակագնային փաթեթներին միացող բաժանորդները կստանան բոնուսային րոպեներ, SMS և MMS

13.12.2010, 22:30
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ  մինչև 2011թ-ի հունվարի 15-ը մարզային կանխավճարային սակագնային փաթեթներին միացող հաճախորդները հաջորդող երեք ամիսների ընթացքում կստանան բոնուսային րոպեներ, SMS և MMS:
Beeline մարզային սակագնային փաթեթներին միացող բաժանորդները կստանան բոնուսային րոպեներ, SMS և MMS

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ  մինչև 2011թ-ի հունվարի 15-ը մարզային կանխավճարային սակագնային փաթեթներին միացող հաճախորդները հաջորդող երեք ամիսների ընթացքում կստանան 333-ական անվճար ներցանցային րոպեներ համանուն մարզից զանգահարելու համար, 33-ական անվճար ներցանցային SMS և 33-ական անվճար ներցանցային MMS։

«Սակագնային փաթեթներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում շփվելու Beeline բջջային ցանցում` չմտածելով խոսակցության տևողության մասին: Բոնուսային րոպեներով և հաղորդագրություններով շփումը Beeline ցանցում կդառնա էլ ավելի հարմարավետ և մատչելի», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ:

Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի սակագինը 1 ՄԲ դիմաց 29 դրամ է:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին:

Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջև անցումները փակ են:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով:
«Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակցված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ: -0-