USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 22, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայ զինծառայողները կարող են անվճար օգտվել բջջային հեռախոսից

19.11.2010, 20:40
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայ զինծառայողները կարող են անվճար օգտվել բջջային հեռախոսից

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: «Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի»,- նշվում է տեղեկատվության մեջ:-0-