ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայ բաժանորդներին քարտի վավերականության ժամկետը խոսելաժամանակի հետ փոխանակելու հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, կանխավճարային բաժանորդներին առաջարկում է «Նոր րոպեներ» աննախադեպ ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում քարտի վավերականության ժամկետի օրերն անվճար փոխանակելու ներցանցային խոսելաժամանակի հետ:
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց կարելի է ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Օրինակ` *555*40# հավաքելու դեպքում բաժանորդը կստանա 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի վավերականության ժամկետը կնվազի 200 օրով:
Նախքան փոխանակումը կարելի է ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը։
VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագուն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: -0-